46996 դիտում
15:10 08-01-2020
Լարված իրավիճակ «Դատապարտյալների հիվանդանոցում». հացադուլավորների թիվը հասնում է 8-ի. կան ծայրահեղ ծանր հիվանդներ
Այսօր՝ հունվարի 8-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է զանգահարել Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Հովհաննիսյանի ազգականը և հայտնել որ վերջինը ՀՀ Արդարադատութան նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել:
Նա նշեց, որ Կ. Հովհաննիսյանը 10 ամիս է, գտնվում է նշված հիվանդանոցում և այդ ծայրահեղ քայլին վերջին մի քանի ամիսներին է դիմում արդեն 4-րդ անգամ: Նրա հետ հացադուլ է հայտարարել ևս 7 դատապարտյալ:
Կ. Հովհաննիսյանի հացադուլի պատճառը կապված է քրեական գործի հետ՝ դատախազի և դատավորի:
«Քրգործի մասով չկան փաստեր և ապացույցներ: Դատախազը հանդիսանում է տուժող կողմի իրավահաջորդի բարեկամը, իսկ դատավորը իրավահաջորդի սանիկը»:
Կ. Հովհաննիսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դեռևս 2019թ.–ի մարտին: Հիվանդանոցում նա ինսուլտ է տարել, ինչից հետո պատշաճ բուժում չստանալու հետևանքով անվասայլակով է տեղաշարջվում: Այս 10 ամսվա ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց»-ում թվով 5 դատապարտյալ է մահացել:
Այս պահին հացադուլի մեջ գտնվողների թվում կան ծայրահեղ ծանր հիվանդներ: Նրանցից մեկը՝ գլխուղեղի քաղցկեղ ախտորոշամբ, մեկ այլ դատապարտյալ՝ թոքի քաղցկեղով, ինչպես նաև Էպիլեպսիայով հիվանդ և սրտի ապարատով դատապարտյալ:
Ըստ հացադուլ հայտարարած Կ. Հովհաննիսյանի ազգականի խոսքերի՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի բժիշկները նշել են, որ հացադուլի մեջ գտնվող անձանց առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն դատավորն ու դատախազը պատասխանել են, որ վերջիններս ազատ արձակման ենթակա չեն՝ ասելով՝ «Եթե կարողանում են հանցանք կատարել, ապա բժշկի եզրակացությունը հիմք չի համարվում»:
«Դատապարտյալների հիվանդանոց»-ի ղեկավար Վահան Մարգարյանն էլ նշել է, որ ոչ ոքի չի ընդունելու՝ ասելով՝ «Ձեր բողոքը դատարանում արեք»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2495 դիտում
12:31 13-07-2020
Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է. հոսպիտալացման համար տանը սպասող հիվանդներ չկան. նախարար
455881 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան