19726 դիտում
20:39 08-01-2020
Իրաքի իշխանությունները նախազգուշացրել էին ԱՄՆ-ին, թե Իրանը որ բազաներին է հարվածելու. CNN
Իրաքյան իշխանությունները Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցել էին, թե Իրանը որ ռազմաբազաներին է հրթիռային հարվածներ հասցնելու: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանություններից նախազգուշացում էր ստացել այն մասին, որ շուտով հարվածներ են հասցվելու:
Հեռուստաալիքի աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ իրանական կողմն իրաքցիներին նաև հայտնել էր, թե որ բազաներին չպետք է մոտենալ։
Նմանատիպ նյութեր
1361 դիտում
18:14 23-09-2014
ԱՄՆ-ը «Իսլամական պետության» բազաներին հարվածելու մասին Սիրիային իրազեկել է Իրաքի ԱԳՆ-ի միջոցով
1315 դիտում
22:23 27-11-2024
Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի բազաներին հարվածելու հնարավորությունը
4914 դիտում
16:02 08-01-2020
Խամենեին ԱՄՆ-ին հասցված «ապտակ» Է համարել Իրանի հարվածը Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին
Այս բաժնից
1099 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1114 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար