13552 դիտում
18:55 08-01-2020
Իրանում կործանված Boeng-ը նախօրեին իրականացրել էր Երևան-Կիև չվերթը
Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում այսօր առավոտյան վթարի ենթարկված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը երեկ՝ հունվարի 7-ին, իրականացրել էր Երևանի-Կիև չվերթը։
Այս մասին տեղեկանում ենք Flightradar24 կայքից։
Ըստ կայքի տվյալների՝ օդանավը հունվարի 6-ին Կիևից թռել էր Լոնդոն, Լոնդոնից՝ Կիև, նույն օրն էլ Կիևից ժամանել էր Երևան և հունվարի 7-ին Երևանից մեկնել Կիև։
Նույն օդանավը հունվարի 7-ին Կիևից մեկնել էր Միլան, Միլանից վերադարձել Կիև, ապա մեկնել էր Թեհրան։ Թեհրան էր ժամանել տեղի ժամանակով 00:57-ին: Թեհրանից ինքնաթիռը օդ էր բարձրացել առավոտյան 6։12-ին և րոպեներ անց՝ կործանվել։
[img]https://st0.shamshyan.com/editor/0812995001578494790214935.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
6231 դիտում
19:08 28-04-2020
Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով Ուկրաինայի և Հայաստանի ավելի քան 300 քաղաքացի կտեղափոխվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1467 դիտում
17:30 08-06-2020
Կիև-Երևան-Կիև տարհանման 5-րդ չվերթով փոխադրվել է 275 ուղևոր
1232 դիտում
21:14 16-06-2020
Կիև-Երևան-Կիև հերթական չարտերային թռիչքը նախատեսվում է հունիսի 20-ին
Այս բաժնից
490 դիտում
09:17 24-10-2024
Փաշինյանը ժամանել է Կազան
781 դիտում
23:26 23-10-2024
ՄԹ-ում ՀՀ դեսպանը շոտլանդացի պատգամավորի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը