211652_close_icon
views-count3463 դիտում article-date 22:45 08-01-2020

Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողը` իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Թոմաս Հիտցլշպերգերը հայտարարել է, որ չի զղջում, որ ժամանակին հայտնել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: «Վեց տարի առաջ այս օրը ես քամինգ-աութ արեցի (խոստովանել ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին): Շատերն էին ինձ հորդորում դա չանել, սակայն ես ուրախ եմ, որ դադարել եմ հարցնել և արել եմ այն, ինչ համարել եմ ճիշտ: Ես մի բանում համոզվել եմ. ինչ-որ մեկը լինելու համար պարտադիր չէ նման լինել ինչ-որ մեկին», գրել է Հիտցլշպերգերն իր թվիթերում: 2019 թվականի հունվարից 37-ամյա գերմանացին զբաղեցնում է «Շտուտգարտի» մարզական տնօրենի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր