Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին խաղացողը խոստովանել է մանկական պոռնոգրաֆիա տարածելու փաստը
Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին պաշտպան Կրիստոֆ Մետցելդերը ընդունել է մեղքը, որ մանկական պոռնոգրաֆիա է հավաքել և տարածել:
Հետաքննության ընթացքում 39-ամյա գերմանացին հաստատել է, որ արգելված նյութեր է պահել և դրանք ուղարկել երեք կնոջ:
Հետաքննության տվյալներով, Մետցելդերը իր հեռախոսի մեջ մանկական և պատանեկան պոռնոգրաֆիա պարունակող 297 ֆայլ է պահել: Նախորդ տարվա հուլիսից սեպտեմբեր նա երեք կնոջ WhatsApp-ով 29 նկար և տեսանյութ է ուղարկել:
Առայժմ պարզ չէ, թե արդյոք նախկին ֆուտբոլիստը խոստովանել է իր մեղքը բոլոր փաստերով, թե՝ մասնակի:
Մետցելդերը պնդել էր, որպեսզի հետաքննության և դատական գործընթացի մասին տեղեկությունը չհրապարակայնացվի: