211652_close_icon

Զինված ուժերից զորացրվում են ծառայության ժամկետն ավարտած զինծառայողները

views-count8078 դիտում article-date 19:15 09-01-2020
Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է ձմեռային զորակոչը: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինված ուժերի զորամասերը համալրվում են նորակոչիկ զինծառայողներով: Զորակոչի գործընթացին զուգահեռ՝ զինված ուժերից զորացրվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողները: 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացված արարողության ընթացքում զորացրվող զինծառայողներին շնորհակալական նամակներ և պատվոգրեր է հանձնել զորամասի հրամանատարը, շնորհակալություն հայտնել բարեխիղճ և պատվով կատարած ծառայության համար:

Նմանատիպ նյութեր