5081 դիտում
19:31 10-01-2020
Զուգարանների պատճառո՞վ են մեծ թվով հայաստանցիներն Ամանորը նշել Վրաստանում. քաղաքագետը՝ Փաշինյանին
Զուգարանների խնդիրը միշտ եղել է և կա նաև այս իշխանությունների օրոք, բայց խնդիրը պետք է փնտրել թանկության մեջ. Հայաստանում, ի տարբերություն հարևան Վրաստանի և Թուրքիայի, ամեն ինչ թանկ է։ Իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/563461411165542]էջում [/url]նման գրառում է կատարել Գյումրիի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորեւ. «Այս տարվա կառավարության առաջին նիստի ժամանակ՝ հունվարի 9-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը, որպես խոչընդոտ նշեց զուգարանների խնդիրը... Այո՛, զուգարանների խնդիրը միշտ եղել է և կա նաև այս իշխանությունների օրոք... Բայց դա գլխավոր պատճառը չէ, որ Հայաստանը չի դառնում տարածաշրջանի զբոսաշրջության «մեքքա»...
Խնդիրը պետք է փնտրել թանկության մեջ.Հայաստանում, ի տարբերություն հարևան Վրաստանի և Թուրքիայի, ամեն ինչ թանկ է... Հենց այդ պատճառով է, որ զբոսաշրջիկները, այդ թվում նաև մեր հայաստանցիները թե՛ ամառային, թե՛ ձմեռային արձակուրդները գերադասում են անցկացնել հանրապետությունից դուրս...Դրա վառ օրինակը Ամանորյա տոներին, ըստ տարբեր տվյալների՝ 35-40 հազար (եթե ոչ ավել) հայաստանցիների Վրաստանում այն նշելն է... Իմ շրջապատից մոտ 200 մարդ Ամանորն անցկացրել է Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Թբիլիսի, Բաթումի, Բորժոմի, Բակուրիանի, Գուդաուրի և այլն... Վրաստանի իշխանությունները զբոսաշրջությունը, այդ թվում նաև ներքին տուրիզմը, խթանելու համար բոլոր «խավերի» մարդկանց համար պայմաններ են ստեղծել, ինչպես Դուբայում... Այդ իսկ պատճառով էլ նույն վրացիները նույնիսկ ձմռանը չեն գալիս Հայաստան, ի տարբերություն մեր հայրենակիցների, ովքեր չդիմանալով Ծաղկաձորի կամ Ջերմուկի «կուրշավելյան» գներին գերադասում են ձմեռային արձակուրդներն անցկացնել Վրաստանում և հարևան երկրի բյուջեն հարստացնել ևս մի քանի միլիոն դոլարով... Խնդիրը հասել է նրան, որ նույնիսկ մեր հարևան Իրանի ավելի շատ քաղաքացիներ, օրինակ՝ Նոռուզի տոները գերադասում են անցկացնել ամերիկամետ Վրաստանում, բայց ոչ մեզ մոտ...
Ինչ վերաբերվում է Փաշինյանի բարձրաձայնած խայտառակ արտաքնոցներով շքեղ ռեստորաններին, ապա լավ կլիներ պարոն վարչապետը կոնկրետ «օբյեկտ» նշեր... Ինձ դեռ այդպիսիք չեն հանդիպել... Ավելին, որոշ շքեղ ռեստորանների ոչ պակաս գերշքեղ զուգարաններում որոշ մարդիկ լուսանկարվում են և այն հրապարակում սոցցանցերի իրենց էջերում...
Հ.Գ. Ամեն դեպքում, Հայաստանից զբոսաշրջիկներին «վանող» կարևոր խնդիրը զուգարանները չեն, այլ ծառայությունների սարսափելի թանկ լինելն է...
Նմանատիպ նյութեր
8604 դիտում
10:24 17-08-2017
Ինչ «ազատություն» են փնտրում հայաստանցիներն արտերկրում. «Առավոտ»
3859 դիտում
09:28 28-08-2014
ՀՀԿ ԳՄ նիստը հարսանիքի պատճառո՞վ այսօր տեղի չի ունենա . «ՀԺ»
33703 դիտում
10:12 17-01-2018
Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
538 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
412 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
523 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան