2183 դիտում
11:06 11-01-2020
Պետք չէ նեղվել շնորհավորելուց և չշնորհավորելուց․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցավ հետտոնական առաջին աշխատանքային շաբաթը: Հիմնական իրադարձությունները ծավալվում էին միջազգային ասպարեզում, մեր տարածաշրջանում: Թրամփը հրամայեց սպանել իրանցի ազդեցիկ գեներալ Սուլեյմանիին, հրամանը կատարվեց, սպանվեցին նաև իրանամետ դիրքորոշում ունեցող մի շարք իրաքցի դաշտային հրամանատարներ: ԱՄՆ նախագահն իր արածից գոհ մնաց: Իրանի իշխանությունը հարվածներ կազմակերպեց Իրաքում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, հայտարարեց, որ սպանել է 80 զինծառայողի ու նույնպես գոհ մնաց: Լայնամասշտաբ պատերազմ, կարծես թե, չի նախատեսվում, և դրանից գոհ են բոլոր նորմալ մարդիկ, այդ թվում, իհարկե, ԱՄՆ-ի և Իրանի ժողովուրդները:
Հայաստանի ներքին կյանքում ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել: Նոր աղմկահարույց ձերբակալություններ առայժմ չկան: Հին ձերբակալվածների հետ կապված գործընթացները, հասկանալի պատճառներով, առայժմ ակտիվ չեն: Լրացավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը՝ Աստված երկար կյանք տա: Ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը նրան շնորհավորեց և ուղերձում ջերմ խոսքեր գրեց, ինչը համապատասպանում է պետական մշակույթի մասին իմ պատկերացումներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան չշնորհավորեց՝ քաղաքական գործիչներն առաջնորդվում են իրենց քաղաքական օրակարգով, որը միշտ չէ, որ մեզ՝ շարքային քաղաքացիներիս, հասկանալի է: Բոլոր դեպքերում չշնորհավորելուց չարժե նեղվել:
Բայց ես ուզում եմ մի քանի բառ ասել ընդհանրապես շնորհավորանքների մասին, տվյալ դեպքում՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդի: Որքան տեսնում եմ, այդ առիթով սոցցանցերում թեթևակի վեճեր կան: Մասնավորապես, կան մարդիկ, որոնց այդ շնորհավորանքը հունից հանում է՝ նրանք ջղային գրառումներ են անում, թե «ինձ շամպայնի շշեր և Ձմեռ պապիկի նկարներ ու վիդեոներ մի՛ ուղարկեք»: Անձամբ ես դա չեմ անում՝ հասկանալով, որ կան տարբեր համոզմունքների և մշակույթի մարդիկ: Որոշ մշակույթներում (նաև մեր հեթանոսական ավանդության մեջ) Նոր տարին այլ ամսաթվից է սկսվում, էլ չեմ ասում, որ կան աթեիստներ և ագնոստիկներ, որոնք չեն ընդունում Սուրբ Ծննդի խորհուրդը: Ավելին՝ կան կրոնական ուղղություններ, որոնց անդամներն անգամ իրե՛նց ծննդյան օրը չեն նշում:
Բայց մյուս կողմից, եթե մեկն ինձ շնորհավորում է, այսինքն՝ իր բարի, դրական ալիքներն ուղարկում է իմ ուղղությամբ, ես դրանից չեմ նեղվում՝ անկախ նրանից, թե ինչպես եմ գնահատում այդ շնորհավորանքի ձևն ու բովանդակությունը: Այնպես որ՝ կրկին շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց լավ տրամադրությունը կիսեցին ինձ հետ: Բոլորիս արգասաբեր տարի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3545 դիտում
10:27 30-09-2020
Ամեն մի պետություն իր շահերն ունի, և ոչ մեկից պետք չէ ո՛չ նեղվել, ո՛չ հրճվել, ո՛չ էլ հաշիվ պահանջել․ «Առավոտ»
23536 դիտում
10:39 27-07-2017
Նեղվել, պատժամիջոց կիրառել, վրեժ լուծել... Այդ ամենը պաշտոնյայի պարտականությունների մեջ չի մտնում. «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը