211652_close_icon
views-count5001 դիտում article-date 10:05 12-01-2020

Իրանում մի քանի ժամով ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի դեսպանը

Իրանի անվտանգության ուժերը Թեհրանում մի քանի ժամով ձերբակալված են պահել այդ երկրում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Մաքերին։ Այդ մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ դեսպանը ձերբակալվել է, երբ իր հեռախոսով նկարահանել է իշխանությունների դեմ բողոքի ցույց անող մարդկանց։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թեհրանում բազմահազարանոց ակցիա է անցկացվել ընդդեմ իրանական իշխանությունների։ Ցուցարարները դժգոհություն են հայտնել, որ Իրանի օդուժը մեծ սխալ է թույլ տվել և պատահաբար խոցել ուկրաինական ուղևորատար օդանավը։

Նմանատիպ նյութեր