211652_close_icon
views-count4158 դիտում article-date 15:32 12-01-2020

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած ողբերգությունից հետո սաուդցի զինվորականներ կարտաքսվեն երկրից

Ամերիկյան իշխանությունները մտադիր են երկրից վտարել ԱՄՆ-ում զինվորական պատրաստվածություն անցնող ավելի քան 10 սաուդցի զինվորականների այն բանից հետո, երբ Ֆլորիդա նահանգում հրազենի գործադրմամբ ողբերգություն տեղի ունցավ, հաղորդում է CNN-ը։ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆլորիդայում տեղակայված ռազմաբազայի տարածքում սաուդցի զինվորական Մոհամմեդ աշ-Շամրանին կրակ էր բացել՝ սպանելով 3 և վիրավորելով 8 հոգու։ Վերջինիս պատասխան կրակով սպանել էին դեպքի վայր ժամանած ոստիկանները։ Տեղի ունեցածից հետո ամերիկյան իշխանությունները ստուգումներ են անցկացրել սաւդցի զինվորականների շրջանում, որոնց թիվը հասնում է 850-ի։ CNN-ի աղբյուրի փոխանցմամբ՝ սպասվում է երկրից վտարել այն սաուդցի զինծառայողներին, որոնց կասկածում են ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների հետ առնչություն ունենալու մեջ։

Նմանատիպ նյութեր