3097 դիտում
10:26 14-01-2020
Փոխքաղաքապետի բարեկամ թաղապետը դեռ ուսանող է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 29-ամյա ղեկավար Դավիթ Կարապետյանի կենսագրական տվյալները չեն դադարում զարմացնել: Հիշենք, որ նշանակվելու օրերից նրա կենսագրությունը մի քանի ամիս բացակայեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով երիտասարդ թաղապետի կենսագրական տվյալները, պարզեց, որ Կարապետյանը մինչ այսօր դեռ բարձրագույն կրթություն չունի: Ավելին՝ ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալների՝ Դավիթ Կարապետյանը 2012 թվականից առ այսօր սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետում: Ասել է թե՝ վարչական շրջանի ղեկավարը 8 տարի է՝ ուսանող է: Ի՞նչ է սովորում թաղապետը 8 տարի, որ չի ստացվում:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը ստանալու համար կապվեց Դավիթ Կարապետյանի հետ. «Ես ընդմիջում եմ ունեցել 3 տարի: Երկու տարի սովորել եմ, հետո 3 տարի ընդմիջում տվել ու նորից շարունակել: Այս պահին չորրորդ կուրսում եմ. քանի որ հեռակա է, այն տևում է հինգուկես տարի»: Նշենք, որ Դավիթ Կարապետյանը համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները, իսկ մինչ այդ աշխատել է «շաուրմայանոցում»:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Դավիթ Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին հայտնվել է միմիայն իր ազգական, Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի շնորհիվ։ Պարզվում է՝ Հայկ Սարգսյանը Դավիթ Կարապետյանի հայրիկի մորաքրոջ որդին է, որին, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, վերջինս «հոպար» է ասում։ Ինչ խնդիր ունենում է Դավիթ Կարապետյանը, անմիջապես հեռախոսոով կապ է հաստատում հենց Հայկ Սարգսյանի հետ։
Հավելենք, որ ինքը՝ Դավիթ Կարապետյանը, մեզ հետ զրույցում «ուրացավ»՝ չխոստովանելով իր և Հայկ Սարգսյանի ազգակցական կապի մասին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1261 դիտում
11:01 04-04-2023
Փոխքաղաքապետի հաշիվների վրա կալանք չի դրվի․ «Ժողովուրդ»
802 դիտում
08:17 13-09-2024
Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»