4529 դիտում
09:39 15-01-2020
Հիվանդանոցներում հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական համակարգի մի շարք աշխատողներ, որոնք համարվում են սոցփաթեթի շահառուներ, հայտնվել են անհարմար դրության մեջ: Արդեն մի քանի օր է՝ մարդիկ դիմում են տարբեր հիվանդանոցներ այս կամ այն գանգատով, բայց չեն կարողանում բուժում ստանալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սոցշահառուները, որոնք այս օրերին մոտենում են բուժհաստատություններ բուժսպասարկում ստանալու նպատակով, առանց բացառության մերժվում են: Հիվանդանոցներում նրանց հրաժարվում են սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ կա՛մ «ծրագիրն է թռած, չի աշխատում», կա՛մ էլ բազան թարմացված չէ, հին տվյալներով չեն կարող սպասարկել սոցշահառուներին:
Տեղեկացնենք, որ սոցփաթեթի համար նախատեսված բազան սովորաբար թարմացվում է երկու ամիսը մեկ անգամ, սակայն չի արվել: Ո՞րն է խնդիրը: Արդյոք ՀՀ Առողջապահության նախարարությունը, ծննդատները փակելու գործընթացով պայմանավորված, գերզբաղված է և հասարակության մյուս շերտերի, այս դեպքում սոցշահառուների խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի՞:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը տեխնիկական է և առաջիկա երկու օրերի ընթացքում կկարգավորվի:
Հիմա մնում է՝ ուսուցիչները, պետական այլ ոլորտի աշխատակիցները հասկանան իրավիճակը և մի քանի օր հետաձգեն հիվանդությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9216 դիտում
16:07 27-07-2017
Նոր մոդել՝ անվճար բուժօգնության համակարգում. կառավարությունը կապահովագրի սոցփաթեթի շահառուներին
1111 դիտում
08:50 17-10-2024
Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է սպասարկել ԱԺ-ում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը