211652_close_icon

Խուզարկությամբ հայտնաբերվել է մի ողջ զինանոց․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7364 դիտում article-date 23:03 15-01-2020
Հունվարի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Ողջաբերդ գյուղի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն կատարեցին 33-ամյա տղամարդու տանը։ Հայտնաբերվեցին տարբեր տրամաչափի հազարից ավելի փամփուշտ, ինքնաձիգի կրակված պարկուճներ, ինքնաձիգի պահեստատուփեր, գործարանային համարներով «ՌՊԳ» տիպի նռնականետներ, գործարանային համարով «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր