5207 դիտում
17:36 04-08-2020
Քաղաքապետ դարձած կարգինի Հայկոն՝ Հայկ Մարությանը, կտրել տվեց Մաշտոցի պուրակի նույն այն ծառերը, որոնց համար նա պայքարում էր. Գարիկ Ուրումյան
Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Քաղաքապետ դարձած կարգինի Հայկոն՝ Հայկ Մարությանը, կտրել տվեց Մաշտոցի պուրակի նույն այն ծառերը, որոնց համար նա պայքարում էր և մասնակցում բողոքի ակցիաների: Վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Ապրիլյան» պատերամզը քննող հանձնաժողովը փաստեց, որ Ապրիյան պատերազմն ամենևին էլ «ծախված» և «պայմանավորված» չի եղել, բան, որը նույն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարում և շահարկում էր ընդդիմադիր եղած ժամանակ:
Վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի օրոք Երևանի քաղաքապետարանը օլիգարխներից աղբահավաք մեքենաներ է «նվեր» ստացել, բաժանելով բազմահար շենքեր կառուցելու թույլտվություններ և հողակտորներ, այնինչ նույն Փաշինյանն ու իր թիմակիցները ժամանակին բողոքի ակցիաներ էին անում նման կառուցապատումների և հողահատկացումների դեմ:
Նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհեռացրեց փողոցների կարմիր գծանշումները և տեղադրված տեսախցիկները, փոխարենը մի բան էլ ավելի շատացրեց: Տեսախցիկներ և կարմիր գծեր, որոնց դեմ նույն Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակ բազմաթիվ հայտարարություններ և դրանց դեմ ակցիաներ էր անում:
Նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք որոշ տնտեսվարող սուբյեկտների համար թանկանում է գազի սականգինը, այնինչ նույն Փաշինյանն ու իր թիմակիցները ժամանակին բողոքի ակցիաներ էին անում գազի թանկացման դեմ:
Նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք խոսակցություններ էին բարձրացվում Երևանի քաղաքային տրանսպորտի սակագինը 100-ից 150 դրամ դարձնելու համար, որոնք բողոքի տեղիք տվեցին և նման նախաձեռնությունները ժամանակավորապես դադարեցվեցին, այնինչ նույն Փաշինյանն ու իր թիմակիցները ժամանակին ուղեվարձի «150 դրամին դեմ» բողոքի ակցիաներ էին անում:
Այսքանից հետո մեկ հետևություն է կարելի անել:
Այս բոլոր բողոքի ակցիաները կազմակերպված էին օտար ուժերի կողմից և երկրի քաղաքական վիճակն ապակայունացնելու, երկիրը աղքատացնելու, խեղճացնելու, խառնելու և իշխանազավթման համար երկրի ղեկը խլելու նպատակով:
Այդ բողոքի ակցիաները, ոչ թե բնապահպանական կամ սոցիալական խնդիրներ լուծելու համար էին, այլ իշխանության գալու համար նախատեսված քաղաքական շահարկման առարկաներ:
Հայկ Մարությանը Մաշտոցի պողոտայում իրեն չէր կոտորում ծառերի համար, այլ կոտորում էր իշխանության գալու համար: «Էլեկտրիկ Երևան»-ը բողոքի ակցիան նախաձեռնույուն չէր հոսանքի սակագինը չբարձրացնելու համար, դա նախաձեռնություն էր, որպեսզի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը 2018 թվականի «հեղափոխությունից» հետո, մայիսին դառնա Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության պետ և որ նրա ընկերներն էլ անցեն «թոթոլ» պաշտոնների:
Նիկոլ Փաշինյանի կարմիր գծերի և արագածափ-տեսախցիկների դեմ արվող հայտարարություններն ու ակցիաներն էլ ևս ոչ այլինչ էին, քան նրա անձի մեծարման փիառ ակցիաներ:
Իսկ ո՞րն էր հասարակ մարդու տեղն ու դերը այս միջոցառումների ընթացքում:
Հասարակ մարդիկ՝ միայն ընտրազանգված էին, մարտնչողների թվաքանակ, սենտիմենտալ ամբոխ, որը պարզապես իր առողջությունն ու ժամանակը զոհեց, այս անձանց իշխանազավթման օպերացիայի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2951 դիտում
23:00 11-05-2021
Գիտեմ, շատերը չեն սիրում Սարգսյանին, բայց այդ նույն շատերը ընդունում են որպես լուրջ ղեկավար. Գարիկ Ուրումյան
1680 դիտում
19:39 15-01-2020
Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է միջազգային STARMUS փառատոնի հեղինակ Գարիկ Իսրայելյանին
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»