211652_close_icon
views-count9889 դիտում article-date 20:18 15-01-2020

«Կոշ» ՔԿՀ-ում աշխատակիցները սանհանգույցում հայտնաբերել են թմրամիջոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի ատամնաբուժական կլինիկա տեղափոխված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ․ Մ․-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմնված կարգի, սանհանգույցում նախապես իրականացվել է զննություն, և ջրթափ բաքի մեջից հայտնաբերվել է պոլիէթիլենային ժապավենով պարուրված փաթեթ։ Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն։ Փաթեթի զննությամբ առանձնացված հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3,52 և 3,40 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր