15595 դիտում
10:21 18-01-2020
Մարգահովիտի համայնքապետը մտադիր է ամռանը «կատաֆալկա» գնել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «2020 թվականի գնումների պլաններն ուսումնասիրելիս «Փաստը» պարզեց, որ Լոռու մարզի Մարգահովիտի համայնքապետարանն այս տարի ցանկանում է դիատար մեքենա, խոսակցական լեզվով ասած՝ «կատաֆալկա» գնել։
Համաձայնեք՝ գոնե առաջին հայացքից անսովոր գնում է։ «Փաստի» հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Անանյանը հաստատեց, որ նման ցանկություն ունեն, և բացատրեց, թե ինչու է համայնքապետարանը որոշել դիատար մեքենա ձեռք բերել։
«Գյուղ տեղ է, մարդիկ որ մահանում են, Վանաձորից են մեքենա կանչում։ Նախ՝ մահացածին պետք է տանեն Վանաձորում գտնվող դիահերձարանը, «կատաֆալկան» կանչում են, գալիս է, մահացածին տեղափոխում դիահերձարան, հետո այնտեղից բերում է գյուղ։
Հաջորդ օրը մեքենան նորից գալիս է գյուղ, որ այստեղից մահացածին տեղափոխի գերեզմանոց։
Ովքեր հնարավորություն ունեն, այս կերպ են վարվում։ Իսկ ովքեր չունեն, կարելի է ասել, մահացածին տեղափոխում են բեռնատար մեքենայով, և շատ տհաճ բան է ստացվում»,- ասում է Անանյանն՝ ընդգծելով, որ մարդիկ ահագին գումար են ծախսում սրա համար։
Հարցին, թե արդյո՞ք մեքենան անվճար հիմունքներով է ծառայելու համայնքի բնակիչներին, Անանյանը նշեց՝ երբ մեքենան ձեռք բերեն, ավագանին այդ հարցը կորոշի։
«Կարող է չնչին գումար նախատեսվի, որովհետև այդ մեքենան պետք է վարորդ ունենա և վառելիք ծախսի։ Այս պահին այդ մեքենան գնելու հնարավորություն չունենք էլ։
Եթե ունենանք, ապա ամռանը, մեքենայի գինն էլ շուկան կորոշի։ Ինձ թվում է՝ այնքան էլ թանկ չի լինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7377 դիտում
21:57 12-11-2017
«Բարսելոնան» պատրաստվում է հունվարին գնել Կոուտինյոյին, իսկ ամռանը՝ Գրիզմանին
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1330 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»