3392 դիտում
20:36 18-01-2020
Հրդեհից տուժել է «Նովոյե Վրեմյա» թերթի խմբագրությունը, աշխատանքը դադարեցված է. News.am
Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել, hրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 14:03-ին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու:
Օդատար հորանում (1-8-րդ հարկ ընկած հատվածում) այրվել են էլեկտրական մալուխների փաթույթը, առաջին հարկի սենյակներից մեկում (15 քմ տարածքում)՝ էլեկտրական հաշվիչներ և կենցաղային իրեր, երրորդ հարկում ջերմահարվել է սենյակներից մեկի դուռը և առաստաղը:
«Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը [url=https://news.am/arm/news/555269.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց, որ խմբագրությունը, որը գտնվում է շենքի 3-րդ հարկում նախնական հաշվարկով 5-6 հազար դոլարի վնաս է կրել:
«Միջանցքը ամբողջովին ջրի մեջ է, առաստաղը փլվել է, դուռն է ջարդած, պատուհանն է ջարդած: Լավ է, որ թերթերը չեն բռնկվել, եթե բռնկվեին շատ ուժեղ հրդեհ կլիներ: Ու ամենավատն այն է, որ հրշեջներն ասում են` վնասներ չկան: Թերթի աշխատանքն այս պահին կագնած է, մտածում եմ` ինչ անեմ, ուրիշ բնակարան վարձեմ, ինչ-որ տեղ տեղափոխվեմ ժամանակավորապես, չգիտեմ, անորոշ վիճակ է»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2238 դիտում
21:53 12-12-2015
Թուրքական Hürriyet թերթի խմբագրությունը հարձակման է ենթարկվել
2218 դիտում
14:01 07-03-2016
Ֆրանսիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Թուրքիայի իշխանություններին՝ Zaman թերթի խմբագրությունը զավթելու համար
34208 դիտում
14:00 25-12-2017
«Դե ֆակտո» ամսագրի խմբագրությունը Սամվել Կարապետյանին ճանաչել է 2017 թվականի տարվա մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Slaq.am
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»