211652_close_icon
views-count2218 դիտում article-date 14:01 07-03-2016

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Թուրքիայի իշխանություններին՝ Zaman թերթի խմբագրությունը զավթելու համար

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը խիստ քննադատության է արժանացրել թուրքական իշխանություններին՝ հեղինակավոր ընդդիմադիր Zaman թերթի գործունության նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար, հաղորդում է Reuters-ը: ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոյի խոսքով՝ Թուրքիայի նման վերաբերմունքն անընդունելի է և հակասում է եվրոպական արժեքներին: «Չի կարելի ցանկանալ մոտ լինել եվրոպական չափանիշներին և միևնույն ժամանակ չհարգել ԶԼՄ-ների բազմակարծությունը: Ակնհայտ է դա, և մենք հասկացրեցինք դա թուրքերին»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր