Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կզրկվեն արքայական բոլոր տիտղոսներից
Բուքինգեմյան պալատում հայտնել են, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլն այլևս չեն կարողանա օգտվել իրենց տիտղոսներից, ինչպես նաև իրենց պաշտոնական լիազորությունների կատարման դիմաց հատկացվող գումարներից։ Այդ մասին հայտնում է Tass-ը։
Զույգը պաշտոնապես կդադարի արքայական համարվել այս տարվա գարնանից։
Նշվում է, որ Եղիսաբեթ II թագուհու խոսքով՝ այդ որոշմանը զույգը եկել է ամիսներ տևած քննարկումներից հետո։ Թագուհին նաև հայտնել է, որ անկախ ամեն ինչից՝ Մեգանն ու Հարրին մնալու են իրենց ընտանիքի սիրելի անդամներ։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին արքայական ընտանիքի անդամները հայտարարել են թագավորական տիտղոսներից հրաժարվելու մասին։
Բացի այդ, նրանք հայտարարել են, որ պատրաստվում են հրաժարվել պետբյուջեից իրենց հատկացվող գումարներից և դառնալ ֆինանսապես անկախ։
Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայում գտնվող Ֆրոգմոր քոթեջը հետագայում ևս կծառայի որպես նրանց պաշտոնական նստավայր։