6596 դիտում
10:50 22-01-2020
Բակերում արգելափակոցների «պուլտը» վաճառում են առանց ՀԴՄ կտրոնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում սնկի պես աճում է տեղադրվող արգելափակոցների թիվը, որոնք վերահսկողությունից դուրս են գործում: Նախ՝ հայտնի չէ, թե ովքեր կամ որ ընկերություններն են արգելափակոցների տեղադրման աշխատանքներն իրականացնում, ում հսկողությամբ:
Բայց սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ բակային տարածքներում արգելափակոց տեղադրելու ծառայությունը հասնում է մինչև 500 հազար դրամի: Մարդիկ կան, որոնք այդ գործն անում են 450-480 հազար դրամով: Եթե բնակիչները 30-40 հեռակառավարման վահանակ են ուզում, հնարավոր է դրա հատը 3000 դրամով գնել, իսկ եթե մեկ կամ երկու հատի կարիք կա, ապա դրանց գները սկսվում են 6000 դրամից և հասնում են մինչև 15 հազար դրամի:
«Ես բնակարան եմ գնել, ուզում եմ մտնել բակ, պուլտ չունեմ։ Դիմում եմ պուլտ տան, ասում են՝ 2-3 ամիս սպասի, չունենք: Այսինքն՝ ես իմ քաղաքում ունեմ ազատ տեղաշարժի սահմանափակում: Սա Սահմանադրության խախտում է»,- դժգոհեց բնակիչներից մեկը՝ նշելով, որ «պուլտը» վաճառում են առանց ՀԴՄ կտրոնի:
«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել՝ արդյոք այս գործընթացը վերահսկվում է: Պարզվեց՝ արգելափակոցների մասով իրավահարաբերություններն օրենսդրությամբ կարգավորված չեն: Ուղղորդեցին Կենտրոն վարչական շրջան, որտեղից պարզաբանեցին, որ արգելափակոցների տեղադրումը վերահսկվում է վարչական շրջանի աշխատակազմի կողմից, օրինական է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
22459 դիտում
09:40 13-10-2016
ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ցանկը ամբողջությամբ տպելու պահանջը վերացվելու է. «Հայկական ժամանակ»
6909 դիտում
10:05 04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»․ «Հայաստանի Հանրապետություն»
5648 դիտում
09:37 23-05-2020
Գործարքի սկզբում կամ ավարտից հետո ՀԴՄ կտրոնի տպումը օրենքի խախտում է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը