211652_close_icon
views-count5651 դիտում article-date 09:37 23-05-2020

Գործարքի սկզբում կամ ավարտից հետո ՀԴՄ կտրոնի տպումը օրենքի խախտում է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պարզվում է, որ առցանց վաճառք իրականացնելիս մեր տնտեսվարողները և կազմակերպություններն առաքման ժամանակ անխուսափլիորեն խախտում են օրենքի պահանջը: Վերջիններս նման դեպքերում ՀԴՄ կտրոնը տպում են նախապես, առանց գնորդի կողմից համապատասխան վճարման, և ապրանքի հետ ուղարկում են պատվիրատուին: Այս դեպքում, բացի այն, որ օրենքի պահանջ է խախտվում, նաև կազմակերպությունն է բարձր ռիսկի դաշտում հայտնվում: Բանն այն է, որ նման դեպքերում հավանականությունը մեծ է, որ գնորդը հրաժարվի ապրանքից և նախօրոք տպված կտրոնից: Առաքումից հետո կտրոնի տպման դեպքերում էլ կրկին խախտվում է օրենքի նույն պահանջը, ըստ որի կտրոնը պետք է տպվի վճարման պահին: Նույն խնդիրը ծագում է նաև շրջիկ ծատայություններ իրականացնող ընկերությունների աշխատանքի ժամանակ՝ ավտոմեքենաների շտապ օգնության ծառայություններ, համակարգչային ծրագրավորման սպասարկում կամ զբոսաշրջային որոշ ծառայություններ իրականացնելիս: Վերոհիշյալ բոլոր դեպքերում գործարքի սկզբում կամ ավարտից հետո ՀԴՄ կտրոնի տպումը օրենքի խախտում է, ինչը էականորեն խոչընդոտում է նման ծառայություններ մատուցող և աշխատակարգ ունեցող ընկերությունների գործունեությանը: Այս դեպքում դեռ չենք դիտարկում նաև հավանականությունը, որ շատ դեպքերում կարող է ՀԴՄ կտրոն ընդհանրապես չտպվի»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր