211652_close_icon
views-count2757 դիտում article-date 21:16 23-01-2020

«Չելսին» մտադիր է ձեռք բերել ԲԿՄԱ-ի ռուս հարձակվողին

«Չելսին» հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է հարձակվող ձեռք բերել: Լոնդոնյանը ակումբը ՊՍԺ-ին առաջարկել է հարձակվող Էդինսոն Կավանիի վարձակալության տալ և պատրաստ էր դրա համար վճարել 5 մլն ֆունտ: Եթե գործարքը չկայանա, «Չելսին» կփորձի ձեռք բերել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովին, որի տրանսֆերը գնահատվում է 20 մլն ֆունտ: «Կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հարձակման գծի համար նոր խաղացող է ցանկանում հրավիրել՝ հաշվի առնելով Թեմի Աբրահամի վնասվածքը: Չալովին ցանկանում է ձեռք բերել նաև անգլիական մեկ այլ ակումբ՝ «Բրայթոնը»:

Նմանատիպ նյութեր