5466 դիտում
11:01 25-01-2020
ՀՀ պետական պարտքը 2019-ին աճել է 5,8 տոկոսով․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Թեպետ 2018 թվականին պետական պարտքի աճի տեմպը որոշակիորեն ընկել էր, այնուամենայնիվ, այն 2019 թ. կրկին էական ծավալներով ավելացել է։ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը, որը ներառում է ինչպես մեր երկրի արտաքին, այնպես էլ ներքին պարտքը, կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։
Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5,8 %-ով և պետական պարտքի ծավալները նվազեցնելու տեսանկյունից իշխանությունները հանրության սպասումները չեն արդարացրել։
Պարտքի աճին զուգահեռ՝ Հայաստանն ամեն տարի ավելացնում է բյուջեից պարտքի տոկոսներին տրամադրվող գումարները։
Եթե 2018 թվականին այդ գումարները կազմել են 139 մլրդ դրամ, 2017 թվականին՝ 122,1 մլրդ դրամ, ապա արդեն 2020 թվականի համար նախատեսված է վճարել շուրջ 170 մլրդ դրամ։
Եվ չնայած այն հայտարարություններին, թե կառավարությունը 2020 թվականին մտադիր չէ դրսից նոր վարկեր վերցնել ու ավելացնել արտաքին պարտքը, այնուամենայնիվ, բացառված չէ, որ այս տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցող անկանխատեսելի աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում, ինչպես նաև երկրում ապրանքների և ծառայությունների հնարավոր գնաճը զսպելու և տնտեսությունը լրացուցիչ խթանելու համար կառավարությունը կրկին գնա նոր վարկեր վերցնելու ճանապարհով։
Եթե ներգրավված միջոցներն արդյունավետ և թիրախային չեն ծախսվելու, ապա դրանք ընդամենը միտված են լինելու պետության՝ առանց այն էլ ծանր բեռը ավելացնելուն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2758 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
8839 դիտում
15:51 18-08-2017
ՀՀ-ում գինու արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով, կոնյակինը՝ 61 տոկոսով. Ավագ Հարությունյան
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»