5767 դիտում
17:13 26-01-2020
Լոռու մարզի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում» խորագրով համաժողովը
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն 2020 թվականի հունվարի 23-24-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում , իրականացրեց «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման» ֆորում» խորագրով համաժողովը։
Ֆորումի նպատակն էր վերհանել մինչև այս պահը կազմակերպությունների, անհատների և երիտասարդների կողմից Ալավերդու տարածաշրջանի զարգացմանը , այլընտրանքային աշխատատեղերի և զբաղվածության խթանման նպատակով մշակված գաղափարները, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության լավագույն փորձագետների մասնակցությամբ գեներացնել նոր գաղափարներ։
Համաժողովին մասնակցում էին տեղական և միջազգային մի շարք դոնոր կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ , համայնքի բնակիչներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, սոցիալական ձեռնարկատիրության և բիզնեսի ոլորտի փորձագետներ, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության խորհրդական Աննա Մելիքսեթյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի զբոսաշրջության զարգացման փորձագետ Արամ Հարությունյանը, ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Յան Պլեշինգերը և այլոք։
Համաժողովը բացեց « Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, ով իր խոսքում նշեց, որ նման ֆորմատի և բովանդակությամբ համաժողովը առաջին անգամ է անցկացվում տարածաշրջանում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1084 դիտում
12:27 26-10-2024
Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան
670 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը