5703 դիտում
12:29 28-01-2020
Աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի ազգային հպարտության աղբյուրն է Ազգային բանակը,. Արթուր Դավթյան
ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Ուղերձում ասված է.
»Սիրելի՛ հայրենակիցներ,
Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում եմ մեր պետականության ամենամեծ նվաճման՝ Հայոց բանակի կազմակվորման նվիրական օրվա կապակցությամբ:
Աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի ազգային հպարտության աղբյուրն է Ազգային բանակը, մեր նոր սերնդի ազգային ինքնագտակցության և ինքնաճանաչողության վրա ազդող ամենակարևոր արժեքներից մեկը, որը, ցանկացած գիտակից հայի, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հոգում բորբոքում է պետականատիրության պատիվը, ջերմ զգացումն ու պատասխանատվությունը:
Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է, որը թրծվել ու ամրացել է հերոսական ազատամարտի բովերում, որը դարձել է մեր նորագույն պատմության ամենանվիրական հաղթանակների կերտողը, որը կայացել է իր հազարավոր նվիրյալ զավակների՝ մեր ժոովրդի երազանքների զոհասեղանին դրված կյանքերի, արյան, բանակաշինության նվիրյալների թափած ջանք ու եռանդի շնորհիվ՝ հայ ժողովրդի անվերապահ սիրո ու գուրգուրանքի պայմաններում:
Ազգային բանակը կայացել է որպես իր պատմական բնօրրանի այս մի հատվածի վրա մեր հավաքական լինելիության հզոր պատվար, տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային և հուսալի երշախավոր, որպես խաղաղություն պարտադրող մարտունակ, կուռ ու կազմակերպված համակարգ՝ Հայաստանի Հանրապետությանը տալով մեր ազգային ու պետական շահերն արտաքին բոլոր հարթակներում արժանապատվորեն պաշտպանելու կարևոր հաղթաթուղթ:
Այսօրվա զինվորը հաստատակամ ու իր առաքելության խորքային գիտակցությամբ է պաշտպանում մեր հայրենիքի սահմանները՝ մեր սպաների ամենօրյա աչալուրջ, հայրական սրտացավության և խստապահանջության պայմաններում՝ իր կենցաղում, մարտական հերթապահության ժամին, թե դրանից դուրս, ամեն նոր օրվա հետ զգալով այն բարեփոխումների ազդեցությունը, որոնց ձեռնամուխ է եղել մեր պետությունը:
Մեր պարտքն է ամեն նոր օրվա հետ մեր զինվորի միջավայրը դարձնել ավելի հարմարավետ, ավելի անվտանգ՝ զերծ հանցածին երևույթներից ու գայթակղություններից: Վստահ եմ՝ զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում համատեղ ուժերով հասնելու ենք մեր ցանկալի արդյունքներին:
Կրկին շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ զինված ուժերի հզորացման, մարտունակության բարձրացման, մեր սպաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման բոլոր ձեռնարկումներում, մաղթում եմ խաղաղ երկինք մեր զինվորների գլխավերևում:
Փա՜ռք մեր հերոսական բանակին, փա՜ռք մեր զինվորին և սպային, հավերժ հիաշտակ՝ հանուն մեր հայրենիքի և մեր բանակի ընկած բոլոր հայորդիներին:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան»։
Նմանատիպ նյութեր
4698 դիտում
11:29 27-01-2018
Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Սերժ Սարգսյանին
13905 դիտում
19:49 06-03-2022
Ասել եմ ու ասում եմ. թուրքը հայի ոխերիմ թշնամին է, ռուսը՝ հայի ոխերիմ բարեկամը. Արթուր Եղիազարյան
Այս բաժնից
547 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
580 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1189 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN