211652_close_icon
views-count10208 դիտում article-date 18:16 28-01-2020

Այսօր սահմանին կանգնած մեր զինվորները շարունակում են ապացուցել, որ հաղթանակած ազգի արժանի սերունդն են. Էդուարդ Բաբայան

Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, տոն, որը խորհրդանշում է մեր ժողովրդի հաղթանակներն ու քաջությունը։ Փառահեղ այս օրն առաջին հերթին պատկանում է այն նվիրյալներին, որոնց խիզախության ու անձնազոհության շնորհիվ այսօր անառիկ է մեր երկիրը։ Պատերազմի դժվարին պայմաններում ձևավորված մեր բանակը շարունակում է մնալ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի խաղաղության ու անվտանգության երաշխավորը։ Այսօր սահմանին կանգնած մեր զինվորները շարունակում են ապացուցել, որ հաղթանակած ազգի արժանի սերունդն են։ Կրկին շնորհավորելով այս նվիրական տոնի առթիվ՝ մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղ երկինք, սահմանին կանգնած մեր տղերքին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ...

Նմանատիպ նյութեր