3396 դիտում
10:17 29-01-2020
Ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանի վերադարձի դեպքում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՏՄ կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է վերադառնալ Հայաստան և բավականին ակտիվորեն ներգրավվել ՀՀ քաղաքական դաշտի զարգացումներին։
Ինչպես հայտնի է, 2020-ի փետրվարին լրանում է ԵՏՄ-ում Սարգսյանի նախագահության ժամկետը (ռոտացիոն կառավարման սկզբունքի համաձայն, ԵՏՄ նախագահությունը հաջորդիվ կստանձնի Բելառուսը), և նա ԵՏՄ-ում, մեծ հաշվով, այլևս անելիք չունի։
Թերթի աղբյուրը չի բացառել, որ նախկին վարչապետի՝ ՀՀ քաղաքական դաշտ վերադարձը լինի նոր ուժի տեսքով, որի ներկայացուցչական կազմը հնարավոր է բավականին տպավորիչ լինի։
Միաժամանակ թերթի կառավարական աղբյուրները, որոնք, ի դեպ, նույնպես կանխատեսում են, որ Սարգսյանը, ՀՀ վերադառնալով, ակտիվորեն ներգրավվելու է քաղաքական գործընթացների մեջ, նշում են, որ իշխանությունները Սարգսյանի վերադարձի հանգամանքը պահում են իրենց խոշորացույցի տակ։
Մեր աղբյուրը փոխանցել է նաև, թե չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստան վերադարձը ուղեկցվի տարբեր քրեական գործերում նրան ներառելու փաստով։
Մասնավորապես, կառավարության կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նախատեսում են Սարգսյանի՝ ՀՀ վերադարձից հետո, հատկապես եթե նա ընդգծված ընդդիմադիր դիրքավորում ունենա, հանգամանալից քննության ենթարկել նրա վարչապետության տարիները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
16668 դիտում
18:35 23-11-2017
Հիպոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը կփոխվի հունվարի 1-ից
9738 դիտում
21:29 11-11-2020
Որդուս խորհուրդ եմ տվել հետ վերադարձի հրաման ստանալու դեպքում դառնալ դասալիք եւ մարտնչել. Դավիթ Բալայան
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1105 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
757 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»