3859 դիտում
10:37 29-01-2020
Քաղաքական գործիչներ կան, որոնք օտարերկրյա գործակալներ են, սակայն 1 տարում չի բացահայտվել գեթ 1 գործ․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, նրա յուրաքանչյուր ելույթ բարձրացնում էր իր վարկանիշը, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այդ ելույթների զգալի մասը պարզապես պաթետիկ քննադատություններ էին և, մեղմ ասած, ոչ միշտ փաստարկված:
2018 թվականի իշխանափոխությունից հետո փաստացի գործ ունենք բացարձակ հակառակ իրողության հետ. Փաշինյանի ամեն մի լայվ, ամեն մի ֆեյսբուքյան գրառում, ամեն մի ասուլիս ու ամեն մի ելույթ հետևողականորեն նվազեցնում է նրա վարկանիշն ու հասարակության մեջ վստահության պաշարը:
Փորձագետներն արձանագրում են, որ դրա համար կան մի քանի խորքային պատճառներ, որոնցից մեկը ոգևորության ալիքի վրա` չհիմնավորված հայտարարությունների մեծ քանակն է:
Մասնավորաբար, ուղիղ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում քաղաքական գործիչներ կան, որոնք օտարերկրյա գործակալներ են:
Դա չափազանց վտանգավոր ու պատասխանատու հայտարարություն էր: Սակայն մեկ տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից չի բացահայտվել գեթ մեկ գործ:
Այնինչ նման էական մեղադրանքների պարագայում փաստարկվածության և հետևանքների բացակայությունն ի վերջո հանգեցնելու է ցանկացած խոսքի նկատմամբ հավատի ու վստահության նվազման, ապա և կորստի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8279 դիտում
18:56 06-01-2017
«Մոսադն» առաջին անգամ հայտարարել է կին գործակալներ հավաքագրելու մասին. BBC
1716 դիտում
14:03 23-02-2019
Վիետնամում Դոնալդ Թրամփի անվտանգությունը կհսկեն ավելի քան 200 գաղտնի գործակալներ
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1105 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
757 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»