19727 դիտում
15:24 29-01-2020
Որոշ լրատվականներ փողերի ազդեցությունից «պերեդոզի» մեջ են. Սիփան Փաշինյանն արձագանքել է միլիոնատեր հորեղբոր դուստր ունենալու մասին լուրերին
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանն արձագանքել է [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/29/1146094/]մամուլում[/url] շրջանառվող լուրերին, համաձայն որոնց, իբրև թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրը՝ ոմն Դիանա Փաշինյանը, միլիոնների տեր է ՌԴ-ում.
Ս. Փաշինյանի [url=https://www.facebook.com/photo.php?fbid=3459473510760950&set=a.549846118390385&type=3&theater]ֆեյսբուքյան ]գրառումը[/url] ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ, նախկին իշխանիկների փողերի ազդեցությունը որոշ լրատվականների համար այնքան մեծ է, որ որոշները, այսպես կոչված, «պերեդոզի» մեջ են:
Մեծ եռանդով տարածում են, թե իբր իմ հորեղբոր դուստրը միլիոնատեր է:
Ճիշտն ասած մի պահ նեղսրտեցի, թե ինչու ինձ չեն ասել, որ ես Ռուսաստանում քույրիկ ունեմ։ Էլ չասեմ, որ ես մինչև պատգամավոր ընտրվելը կցանկանայի նրան օգնել իր բիզնեսում և մինչ ես նեղսրտած արդեն ցանկանում էի ֆեն, սանր ու մազերի լաք գնեի միլիոնատեր քույրիկիս վարսավիրանոցին նվիրելու համար, հանկարծ ինքս ինձ հարց տվեցի՝ բայց ես քույրիկ ունեմ ու չգիտե՞մ։ Մի պահ կրկին նեղսրտեցի, որ հորեղբայրս գաղտնիք է պահել և իմ՝ Ռուսաստանում քույրիկ ունենալու մասին իմանալու իրավունքը ոտնահարել է։ Մի խոսքով մինչ գլխիս մեջ խառը մտքեր էին շրջանառվում, մեկ էլ հասկացա, որ դեռ չեմ արթնացել և պետք է սառը ջրով լվացվել:
Եվ ուրեմն.
1. Հորեղբայրս դուստր չունի:
2. Ինչքան էլ ոմանց համար անպատկերացնելի է՝ նա վարձով է բնակվում Երևանում։
3. Նա չունի և չի զբաղվում բիզնեսով։
4. ՀՀ-ում որպես սեփականություն ունի միայն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որը գնվել է ԱՄՆ-ից՝ վթարված վիճակում:
Նմանատիպ նյութեր
1479 դիտում
12:26 16-06-2022
Հակոբ Արշակյանն արձագանքել է մամուլում շրջանառվող իր անվան հետ կապված որոշ լուրերին
Այս բաժնից
721 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
919 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1684 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն