7251 դիտում
23:17 29-01-2020
Հաշիշը Հայաստան էր բերել սոցցանցերի միջոցով վաճառելու․ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնց հիման վրա, բաժնի անչափահասների գործերով ծառայողների հետ, Պարույր Սևակի փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի երկու բնակչի` 28 և 30 տարեկան։
30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված յուրահատուկ հոտով թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 43 գրամից ավելի քաշով, որոնք ուղարկվեցին փորձաքննության։
28-ամյա երիտասարդը բերման ենթարկվելիս նետել էր մոտի թմրամիջոցի նմանվող զանգվածները։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեց ընդհանուր 23 գրամից ավելի քաշով 15 փաթեթ, որոնց մեջ, ըստ բերման ենթարկվածի՝ հաշիշ է։ Դրանք ևս առգրավվեցին և ուղարկվեցին փորձաքննության։
Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ զանգվածները մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել 28-ամյա երիտասարդը՝ սոցցանցերի միջոցով դրանք վաճառելու նպատակով։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11844 դիտում
22:42 07-03-2022
«Ինստագրամի» միջոցով հաշիշ ու մարիխուանա էր ձեռք բերել. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը,. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2071 դիտում
23:30 26-05-2021
Մեքենայի հայելի էր գողացել ու բռնվել․ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2164 դիտում
21:10 20-06-2019
Գողացել էին «Տոյոտայի» չորս անիվները. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը
Այս բաժնից
595 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
604 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր