211652_close_icon
views-count3342 դիտում article-date 10:37 30-01-2020

Համանախագահները Մնացականյանի հետ կոշտ խոսակցություն են ունեցել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանի ասուլիսի ժամանակ Արցախի բանակցային գործընթացների վերաբերյալ հնչեցրած մոտեցումներն ու մամուլից մեջբերումները բավական լուրջ մտահոգություններ են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների շրջանում։ Նրանք այդ քայլն ընկալել են որպես Փաշինյանի կողմից հերթական ինքնագործունեության դրսևորման փորձ, ինչը միանշանակ հակասում է ՄԽ շրջանակներում առկա գաղափարախոսությանը։ Հունվարի 29-ին Ժնևում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ համանախագահները Մնացականյանի հետ բավական կոշտ խոսակցություն են ունեցել՝ կապված Փաշինյանի արցախյան ձևակերպումների հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր