96285 դիտում
10:29 31-01-2020
Ում հրամանով և ով է կալանավայրում քնած Նիկոլ Փաշինյանին ծեծի ենթարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին՝ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ-ում քննվող մի գործով տուժող է ճանաչվել: «2010թ-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին:
Մտածում էի` հիմա այս գործով պետք է հետաքրքրվեմ, թե չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր Փաշինյանը՝ հավելելով, որ վերջերս մի քաղաքացի հայտնել է՝ տեղյակ է, թե ով է հարձակումը կազմակերպել, և ցուցմունք է տվել: Ովքեր են նրանք՝ մեզ առայժմ պարզել չհաջողվեց. ՀՔԾ-ն չի շտապում գաղտնազերծել:
Հիշեցնենք, որ պաշտոնապես հայտարարվեց, թե Փաշինյանը երազ է տեսել: Իսկ ովքե՞ր էին 2010 թվականին ոլորտի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարը Հրայր Թովմասյանն էր, ՔԿՀ վարչության պետը՝ Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում, իսկ «Կոշի» բանտապետը Լյովա Բաղդասարյանն էր, որը 2019 թվականին կաշառքի գործով ԱԱԾ-ի կողմից կալանավորվեց և օրերս 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
Փորձեցինք պատասխանատուներից պարզել՝ ով, ինչու, ում հրամանով է քնած Փաշինյանին ծեծի ենթարկել: Հրայր Թովմասյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, իսկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանը հերքեց իր առնչությունը միջադեպին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11025 դիտում
17:58 30-04-2017
Չիկագոյի կալանավայրում բանտարկյալները ծեծի են ենթարկել հերթապահ ոստիկաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2207 դիտում
08:06 31-10-2015
Կալանավայրում գտնվող Իսրայել Սարգսյանը պատրաստվում է հացադուլ հայտարարել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1105 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»