7952 դիտում
15:40 03-02-2020
Լեհաստանում վրաերթի ենթարկվելուց հետո կույր տղամարդու տեսողությունը ամբողջությամբ վերականգնվել է
Լեհաստանում շուրջ 20 տարի առաջ կուրացած Յանուշ Գորայնը սկսել է կրկին տեսնել։ Վերջինս ալերգիկ ռեակցիայի հետևանքով կորցրել էր տեսողությունը, վնասվել էր աջ աչքի ցանցաթաղանթը և միայն ձախ աչքը տարբերում էր լույսն ու մութը։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տղամարու մոտ ախտորոշվել էր ազդրի կոտրված։
Նրան տարել են հիվանդանոց, որտեղ նա անցկացրել է 2 շաբաթ, իսկ երբ դուրս է գրվել, պարզվել է, որ երկու աչքով էլ տեսնում է: Ավելին, Յանուշի տեսողությունը գործնականում իդեալական է դարձել:
Բժիշկները չեն կարողանում բացատրում տեղի ունեցածը, քանի որ տղամարդը հրաժարվել է հետազոտություններին մասնակցել: Սակայն Գորայն ինքը հակված է կարծելու, որ տեսողությունը վերադարձել է գլխին ստացած 2 հարվածների շնորհիվ՝ նախ ավտոմեքենայի թափքին, իսկ հետո՝ ասֆալտին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1237 դիտում
18:13 04-01-2025
Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին
817 դիտում
16:57 04-01-2025
Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացրել Է Ուկրաինայի դեմ միջուկային զենք չկիրառել․ Բլինկեն