211652_close_icon
views-count81321 դիտում article-date 18:29 03-02-2020

Զենքին նմանվող առարկայով ու դանակով դիմակավորված հարձակում Երևանի «Հայփոստ»-ի գրասենյակներից մեկում. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ մեկը դանակով, մեկը՝ զենքին նմանվող առարկայով զինված, մտել են Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0065 բաժանմունք և դանակի ու զենքի սպառնալիքի տակ աշխատակցի մոտից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խմբի քննիչները՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Թե ինչքան գումար են հափշտակել՝ այս պահին ճշտվում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր