2312 դիտում
20:57 03-02-2020
Սլովենիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև) փետրվարի 3-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Գրիգոր Հովհաննիսյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մենցինը նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-սլովենական օրակարգն առաջ մղելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Ավելի վաղ ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպանին ընդունել էր նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ում հետ քննարկվել էր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Նմանատիպ նյութեր
3538 դիտում
23:36 14-08-2019
Հնդկաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին
1623 դիտում
20:22 24-05-2021
Մոնղոլիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին
1057 դիտում
12:42 19-05-2015
ՀԱՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Այս բաժնից
2005 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
910 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21403 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու