7046 դիտում
09:29 04-02-2020
Միշուստինը Փաշինյանի հետ խոսել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու հնարավորության մասին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ Ալմաթիում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այն առաջին հանդիպումն էր Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միշուստինի նշանակումից հետո:
Մ. Միշուստինն այդ հանդիպման ընթացքում հիշել էր Հայաստան կատարած իր վերջին այցը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին՝ WCIT-ի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Միխայիլ Միշուստինը 2010 թվականից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը: Իսկ մինչ պետական համակարգում աշխատանքի անցնելը նա զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը:
168.am-ի տեղեկություններով՝ Միխայիլ Միշուստինը բավական մոտ հարաբերություններ է ունեցել ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Միշուստինը թե՛ WCIT-ի շրջանակներում ՀՀ այցելության ընթացքում, թե՛ Ալմաթիում հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանի հետ զրուցել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու հնարավորության մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3961 դիտում
09:49 24-11-2021
Միշուստինը մաքուր հայերեն է խոսել․ «Հրապարակ»
3530 դիտում
20:28 10-04-2019
Վերաքննիչ դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին որոշումը. Tert.am
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը