1634 դիտում
10:29 04-02-2020
Ինչ հարցեր է քննարկել «Իմ քայլը» Դիլիջանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեք օրով մեկնել էր Դիլիջան, որպեսզի, իրենց իսկ խոսքով ասած, մշակեին 2020 թվականի ռազմավարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, իմքայլականներին է միացել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հիմնական քննարկումները ծավալվել են հենց այդ օրը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քննարկվող թեմաները եղել են օրենքի մի քանի նախագծեր, որոնք պետք է առաջիկայում խորհրդարանականները ներկայացնեն քննարկման:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախ և առաջ քննարկվել են փետրվարի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարվող փոփոխությունները, որը, կարելի է ասել, անգամ իմքայլականների մոտ է խառնաշփոթ առաջացրել, քանի որ սահմանադրական փոփոխությունների գործընթացից դուրս է թողնում ՀՀ և ՍԴ նախագահներին: Այնուհետև օրակարգում են եղել Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները. իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ռեյտինգային ընտրակարգը:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ, որը ևս ակտիվ մասնակցել է քննարկումներին: «Ես կարծում եմ, որ մենք՝ որպես իշխող քաղաքական ուժ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք Հայաստանի տնտեսական զարգացումը, քաղաքական ստաբիլությունը, բարձր տրամադրությունը և այն ամբիցիոզ ծրագրերը, որ կան մեր առջև», – նշեց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2033 դիտում
10:06 25-12-2019
Ինչ հարցեր են քննարկվել Դավիթ Տոնոյան-«Իմ քայլը» հանդիպմանը. «Ժողովուրդ»
2613 դիտում
10:01 15-10-2019
Ինչ հարց են քննարկել Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները. «Ժողովուրդ»
2624 դիտում
15:18 01-02-2020
«Իմ քայլը» խմբակցությունը Դիլիջանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1072 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1102 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»