211652_close_icon
views-count3274 դիտում article-date 16:10 05-02-2020

Դավիթ Բաբայանը կառաջադրի թեկնածությունն Արցախի նախագահական ընտրություններին

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն առաջիկա նախագահական ընտրություններին կառաջադրի թեկնածությունը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացվել է իր գլխավորածԱրցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարի եւ խորհրդի նիստի ընթացքում: «Համագումարի եւ խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Մանրամասները կներկայացնեմ այսօր ֆեյսբուքյան իմ ուղիղ եթերի ընթացքում, ժամը 21:30-ին»,-գրել է Բաբայանը:

Նմանատիպ նյութեր