6362 դիտում
21:34 06-02-2020
Քաղաքականության մեջ զինվորները միայն հրաման են կատարում, և նրանք երբեք չեն դառնում հրամանատարներ. Նորայր Նորիկյան
Հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե չեմ սխալվում, անկախության Հայաստանի պատմության ընթացքում ուղիղ դեմքով և ակտիվ քաղաքականությամբ զբաղվել են ընդամենը մի քանի հայտնի գեներալներ՝ Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը։
Հանգամանքների բերումով անձամբ ճանաչել եմ Վաղարշակ Հարությունյանին և Սուրեն Աբրահամյանին, ովքեր ակտիվորեն պայքարել են Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի դեմ և ենթարկվել տարաբնույթ ճնշումների ու հետապնդումների։
Այս անձանց նկատմամբ ունեցած հարգանքով հանդերձ, պետք է արձանագրել, որ նրանցից յուրաքանչյուրը բոլորովին այլ կերպար ու ընկալում են ունեցել գեներալական ուսադիրների կրման ու գործունեության ժամանակ՝ վաստակելով պատերազմի հաղթանակի դափնիները, ինչպես նաև իրենց զբաղեցրած պաշտոններում արձանագրելով այս կամ այն հաջողությունները, սակայն քաղաքական դաշտում նրանց արձանագրած արդյունքներն առավել քան համեստ են։
Այս համատեքստում բավականին ուշագրավ է գեներալ Արթուր Վանեցյանի քաղաքական հավակնությունները։
Չունենալով վերը նշված անձանցից որևէ մեկի անցած ուղին, հետագիծը, հանգամանքների բերումով դառնալով նոր իշխանության առանցքային ֆիգուրներից մեկը, Վանեցյանն այժմ փորձում է ինքնահաստատվել քաղաքական դաշտում՝ հավակնելով ձևավորել գործող իշխանությանը այլընտրանք քաղաքական ուժ․․․
Կապրենք, կտեսնենք, թե ինչ կստացվի, բայց քաղաքականությունն իր կանոններն ունի։ Այդ կանոնները հաճախ օրինաչափ են ու ոչ մի աղերս չունեն բացառությունների հետ։
Քաղաքականության մեջ զինվորները միայն հրաման են կատարում, և նրանք երբեք չեն դառնում հրամանատարներ։
Վերջապես՝ քաղաքական գործչի կարիերան պետք է բնական լինի։
Քաղաքական գործիչը պետք է անցնի կամ անցած լինի քարքարոտ ու դժվարին ճանապարհով, պատրաստ լինի հարվածների։
Այս միջավայրում ցանկացած արհեստական գործընթաց ավարտվելու է ձախողմամբ․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
292 դիտում
15:57 08-11-2024
Գնել Սանոսյանը Արմավիրի մարզում դիտարկել է պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը