211652_close_icon
views-count6254 դիտում article-date 11:01 29-05-2021

Այդ ԲԵԿՈՒՄՆ իրագործելու են նրանք, ովքեր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը համարում են անձեռնմխելի ու բարձրագույն արժեք, ովքեր ընդունում են սահմանադրական և իրավունքի գերակայության սկզբունքները,Նորայր Նորիկյան

Հայտնի փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Անցյալի վերադարձ չի լինելու և թույլ էլ չի տրվելու:

Մենք պարտավոր ենք և կարող ենք արմատապես փոխել մեր կյանքի որակը և կառուցել որակապես նոր պետություն:

Մեզ որակապես նոր կրթական համակարգ է պետք, որով հնարավոր կլինի կերտել 21-րդ դարի քաղաքացուն:

Մեզ մտածողությամբ նոր քաղաքացի է պետք, ով կարող է փոխել մեր Հանրապետության որակը ու ԲԵԿԵԼ մեր պատմության ընթացքը դեպի ավելի լավ Հայաստան, դեպի ՛՛Հայկական աշխարհ՛՛:

Այդ ԲԵԿՈՒՄՆ իրագործելու են նրանք, ովքեր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը համարում են անձեռնմխելի ու բարձրագույն արժեք, ովքեր ընդունում են սահմանադրական և իրավունքի գերակայության սկզբունքները, ովքեր իրենց կերպարով ու վարքագծով կմարմնավորեն Հայաստանի օրինակելի քաղաքացուն, ովքեր չեն հանդուրժի որևէ ապօրինություն, ովքեր անհրաժեշտության դեպքում կպաշտպանեն իրենց հայրենիքն արտաքին ոտնձգություններից, ովքեր գիտակցում են մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները, ովքեր գիտակցում են, որ կարող են հանդիպել բազմաթիվ դժվարությունների, խոչընդոտների, արգելքների և պատրաստ են արժանապատվորեն հաղթահարել դրանք…

Այդպիսի ԲԵԿՄԱՆ համար երբեմն պետք է հանդգնել և շարժվել առաջ՝ հետ չնայելով...

Նմանատիպ նյութեր