211652_close_icon
views-count3023 դիտում article-date 10:49 08-02-2020

Էլ ինչ խնդիրներ կան, որոնց տեղյակ չենք․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 10-ին տեղի կունենա «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկում: Հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքային քննարկման նպատակն է առավել համապարփակ դիտարկել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծումներ տալ օրենքի շրջանակում։ «Ներկայումս մտահոգությունները կապված են հիմնականում մասնավոր մանկապարտեզների լիցենզիաների, արտադպրոցական զբաղվածության կենտրոնների և մարզերի նախադպրոցական հաստատությունների հետ։ Քննարկման ընթացքում լսելու ենք բոլոր կողմերին, որպեսզի հասկանանք, թե էլ ինչ խնդիրներ կան, որոնց տեղյակ չենք և դրանք կարող են անտեսվել և լուծում չստանալ օրենքի ընդունումից հետո»,- ասաց զրուցակիցս»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր