211652_close_icon
views-count7295 դիտում article-date 15:07 08-02-2020

Իտալիա. Մխիթարյանն իր վերադարձը նշեց գոլով, բայց «Ռոման» պարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Բոլոնիային»։ Տևական ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր։ Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Ռիկարդո Օրսոլինին։ 22-րդ րոպեին «Ռոման» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Ինքնագոլ գրանցեց Ստեֆանո Դենսվիլը։ Չորս րոպե անց «Բոլոնիան» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Մուսա Բարոուն։ Երկրորդ կեսի մեկնարկում Մուսա Բարոուն դուբլ գրանցեց՝ ամրապնդելով իր թիմի առավելությունը։ 72-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ «Ռոման» ավելին անել չկարողացավ ու սեփական հարկի տակ պարտվեց «Բոլոնիային» 2-3 հաշվով։ Այս արդյունքից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմը մնում է վաստակած 39 միավորով ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Բոլոնիան» 33 միավոր է վաստակում ու բարձրանում է 6-րդ հորիզոնական։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր