Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Ճանապարհային ոստիկանության դասակի հրամանատարն ու ավագ տեսուչը մի քանի ժամ է, ձնաբքի պատճառով փակված ճանապարհին ծառայություն են կատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 9-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մարզերի գյուղամիջյան բազմաթիվ ճանապարհներից չմաքրած ձյունը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար:
Ուժեղացված ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններն ու Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին անանցանելի վիճակ է ստղեծվել Կոտայքի մարզի Զորավան, Բուժական ճանապարհին: Անգամ ամենագնացները չեն կարողանում հաղթահարել այդ վիճակը:
Վաղ առավոտվանից նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի, ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:
Ճանապարհային ոստիկանները հորդորում են վարորդներին, որպեսզի նշված հատվածով չերթևեկեն, քանի որ դեռ ճանապարհը պատկան մարմինների կողմից չի մաքրվել: Արդեն 4 ժամից ավելի է, դասակի հրամանատարն ու ավագ տեսուչը հայտնվել են Արթին պապի օրը. սպասում են, որպեսզի պատասխանատուները ժամանեն ու կատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի