2401 դիտում
10:01 12-02-2020
Հայկական PicsArt-ը՝ աշխարհի լավագույն հավելվածների շարքում․ «Ամերիկայի ձայն»
Հայկական Պիքսարտը ամերիկյան շուկայում փետրվարի 11-ին Apple-ի ամենաշատ անվճար ներբենռնված հավելվածներից երկրորդն էր: Զիջում էր միայն տիկտոկին՝ առաջ անցնելով յութուբից, ինստագրամից, սնապչաթից և ֆեյսբուքից: Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքով՝ ցուցանիշը հաճախ տատանվում է, սակայն վիդեո և ֆոտո պատկերների խմբագրման հայկական արտադության այս հարթակը շարունակում է մնալ աշխարհի լավագույն նմանատիպ հավելվածների քսանյակում. «Անալիտիկ ընկերությունների տվյալների համաձայն՝ 2019-ին Պիքսարտը 14-րդ է աշխարհում: Աճի դիմանիկան շարունակվում է»,- ասում է նա: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/picsart/5284353.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
9 տարի առաջ 10 հոգուց բաղկացած թիմն այսօր 500 աշխատող ունի Երևանում, Սան Ֆրանցիսկոյում, Պեկինում, Մոսկվայում, Տոկիոյում և Լոս Անջելոսում, 600 միլիոն ընդհանուր և ամսական 150 միլիոն մշտական օգտատեր:
Շուկան գնալով աճում է, մրցակցությունն ուժեղանում, և մշտապես զարգանալով ու օգտատերերին նոր գործիքներ առաջարկելով՝ Պիքսարտնը շարունակում է մրցակցային լինել աշխարհում: Հովհաննես Ավոյանը փոքր երկրից միջազգային մեծ շուկա դուրս գալու իր բանաձևն ունի. «Պետք է միշտ նորը ստեղծել, փորձել ամեն ինչ»,-ասում է նա:
Հայաստանի ՏՏ ոլորտը ժամանակին համահունչ զարգանալու համար, ըստ Ավոյանի, մասնագետների կարիք ունի: Երկրի նոր կառավարությունը ոլորտը զարգացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում, և դա պետք է կենտրոնացնել մասնագիտական կրթության վրա.Ֆորբս ամսագրի անցած շաբատ հրապարակված «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնո կենտրոն՝ Հայաստան» հոդվածում անդրադարձել էր նաև Պիքսարտ ընկերությանը՝ այն համարելով հաջողված ստարտափ: Հիշեցնենք՝ ստեղծման օրվանից ի վեր ընկերությունը բազմաթիվ մրցանակներ եւ պարգևներ է ստացել, ներառյալ Ֆորբսի 2015 թվականի աշխարհի լավագույն 5-րդ ստարտափ մրցանակը:
Նմանատիպ նյութեր
5357 դիտում
21:58 24-03-2017
Կարեն Կարապետյանը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին
13288 դիտում
16:12 21-05-2020
PhantomLance-ը վարակում էր սարքերը Google Play-ի հավելվածների միջոցով. Կասպերսկի լաբորատորիա
Այս բաժնից
1066 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»