2663 դիտում
10:41 12-02-2020
Փորձելու են խուսափել հավելյալ թիրախավորումից. Ամուլսարի հարցը կառկախվի մինչև հանրաքվեն․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Օրերս կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ՎԶԵԲ պատվիրակությանը, որը ղեկավարում էր ՎԶԵԲ փոխնախագահ Պիեռ Հեյլբրոնը: Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործակցությունը թե՛ միջկառավարական, թե՛ մասնավոր սեկտորում:
«Փաստ» թերթին հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որը կապված է Ամուլսարի հանքի շահագործման հարցի հետ:
Ի դեպ, այս մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի տառ չկա։ ՎԶԵԲ-ը «Լիդիանի» բաժնետերերից է և հանդիսանում է Ամուլսարում ոսկու շահագործման ծրագրի գլխավոր ֆինանսավորողներից մեկը:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Ամուլսարի խնդրի հետ կապված հստակեցում մտցնելու անհրաժեշտությունը։ Փաստացի, մոտ երկու տարի ՀՀ կառավարությունը կանգնած է հանքի շահագործման թնջուկի առաջ:
Ըստ էության, հարցի մի հատվածում հանրային պահանջն է, որը կարող է վերածվել «քաղաքական ձնագնդի», մյուս կողմում՝ միջազգային ներդրումային շրջանակները, հեղինակավոր կառույցները, արբիտրաժի ու ներդրումային վարկի ռիսկը:
Թերթին կառավարության կուլիսներից փոխանցել են, որ իշխանություններն ամեն կերպ փորձելու են Ամուլսարի հարցը առկախել մինչև ապրիլի 5-ը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2589 դիտում
20:24 07-08-2020
Ամուլսարի պահակակետում «Լիդիան»-ի ու Ամուլսարի պահապանների տնակները հեռացվեցին, ակցիան ավարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
1821 դիտում
10:38 16-09-2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման պատասխանատվությունը փորձելու են գցել ընդդիմության վրա․ «Փաստ»
Այս բաժնից
1066 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»