7452 դիտում
23:45 12-02-2020
«Ասֆալտին փռեք» բանակում կատարվող սպանությունները բացահայտելու անկարող քննիչներին, բոլորդ պատասխանատու եք՝ ենթասպայից մինչև գեներալ ու նախարար. Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի թեմային։ Գրառման մեջ ասվում է.
«Ասֆալտին փռեք» բանակում կատարվող սպանությունները բացահայտելու անկարող/«անկարող» քննիչներին, հավաքվեք, զգաստացեք, ենթասպաներից մինչև գեներալ, մինչև նախարար բոլորդ պատասխանատու եք: Այստեղ «ես մեղավոր չեմ» չկա:
Քննիչներն «անկարող» են միայն վերադասի ցանկությամբ: Այդ թվում նաև տարիներ շարունակ «անկարող» քննիչներ ունենալու համար: Այնքան մարդ է պարգևատրվել, մեդալ, շնորհակալագիր, պաշտոնի բարձրացում ստացել «անկարողության» համար:
Մեկ օրվա մեջ, մեկուկես ժամվա տարբերությամբ, Արցախի երկու տարբեր զորամասերում, բայց երկուսն էլ հարավում «մահացու հրազենային վիրավորում» են ստացել երկու տարբեր զինծառայողներ, երկուսն էլ՝ 20 տարեկան... «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»: Սա այս պարբերացված սոսկալի երևույթի նկատմամբ ստանդարտ ձևակերպումն է:
Ի՞նչ են պարզել նախորդ այս կարգի դեպքերի «քննությունները», ինչքա՞ն կարելի է «չպարզված հանգամանքների» կամ կեղծ «պարզված հանգամանքների» գերին մնալ: Բանակն ի՞նքն է դրա գերին, թե՞ այնտեղ ամեն ինչ շատ պարզ է, և «չպարզված հանգամանքերի» գերի են միայն սպանվածների հարազատները և մենք՝ շարքային քաղաքացիներս:
Ես, որպես ՀՀ շարքային քաղաքացի, այնպիսի ընկալում ունեմ, որ բանակային բոլոր անմեղ հնչող «մահացու հրազենային վիրավորում»-ները սոսկալի սպանություններ են, որոնց քննությունները համարյա երբեք օբյեկտիվ բացահայտումներ չեն արել և չեն անում:
Դրանցից որոշների մասին իմացություններս ստիպում են կասկածել, որ սպանողները նախապես երաշխավորված են չբացահայտման: Կամ քննիչներն են անորակ, կամ բանակն է անզոր նրանց կամայականություների նկատմամբ: Երբեմն էլ կասկածի որդն է կրծում՝ իսկ գուցե քննիչները պիտի ոչ թե «հանգամանքները պարզեն», այլ հանգամանքները կոծկե՞ն: Է, այդ քննիչներին «ասֆալտին փռեք», ասֆալտին փռելու սպառնալիքների մաստեր կլասի դասեր ենք ստանում, դատեք նրանց ի վերջո:
Չպարզված, կամ կեղծ պարզված հանգամանքները անգամներով գերազանցում են պարզվածներին/«պարզվածներին»: Իսկ գուցե կարող եք նաև «հանգամանքնե՞րը» ասֆալտին փռել»
Նմանատիպ նյութեր
2083 դիտում
12:58 03-02-2014
Համբերեք. բոլորդ էլ կլսեք, բոլորդ էլ կտպագրեք. Գագիկ Ծառուկյան. 168.am
6027 դիտում
23:21 13-10-2019
Հրանուշ Խառատյան. Իսկապե՞ս Մոսկվայի, հետևաբար նաև Կարսի պայմանագրերը ավարտման ժամկետ ունեն
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»