2365 դիտում
09:13 13-02-2020
Փաշինյանը գրեթե անվերապահ վստահում է Սուրեն Պապիկյանին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Այստեղ, իհարկե, տարօրինակ ու զարմանալի ոչինչ չկա, քանի որ Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, առավել ևս, որ Պապիկյանը գլխավորել է նաև 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։
Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս որոշումը կապված չէ միայն այն հանգամանքի հետ, որ ֆորմալ առումով նա ՔՊԿ ղեկավարն է: Իրականում, հասկանալի է, որ ՔՊԿ վարչության նախկին ֆորմալ նախագահների ժամանակ էլ (Արայիկ Հարությունյան, Սասուն Միքայելյան), այդ կուսակցության իրական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է եղել և կա:
Ըստ մեր իշխանական աղբյուրների, առաջնային նշանակություն ունի այն հանգամանքը, որ Պապիկյանը այն հազվագյուտ անձանցից է, ում, մեր զրուցակցի խոսքերով, «գրեթե անվերապահ վստահում է Փաշինյանը. գրեթե, որովհետև վարչապետը ոչ մեկին անվերապահ չի վստահում»։
Մյուս կողմից, կարևոր հանգամանք է այն, որ Պապիկյանն ամբողջովին տիրապետում է վարչական ռեսուրսներին, մարզերում տիրող իրավիճակին, մարզպետների հնարավորություններին, ճանաչում է համայնքների՝ իշխանություններին հավատարիմ ու անկախ ղեկավարներին։
Մի խոսքով, գիտի բոլոր ուժեղ ու թույլ կողմերը: Սակայն Պապիկյանի նշանակումն ինքնին տեղիք է տվել տարաբնույթ կասկածների, որ հենց վերոնշյալը հաշվի առնելով՝ իշխանությունները առավելագույնս կարող են կիրառել վարչական ռեսուրսը, եթե զգացին, որ հանրաքվեին անհրաժեշտ մասնակցություն, առավել ևս «Այո»-ի անհրաժեշտ քանակ չեն կարողանում ապահովել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4205 դիտում
20:22 11-07-2018
Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին
4055 դիտում
22:46 18-02-2019
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, Անդրեյ Ղուկասյանին Լոռու մարզի բնակիչներից
3509 դիտում
14:34 03-10-2019
Կառավարության ամենաբանիմաց կադրերից մեկն եք, հանդարտեցրեք մեր գյուղը. բաց նամակ Սուրեն Պապիկյանին
Այս բաժնից
559 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
796 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2128 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ