211652_close_icon
views-count4289 դիտում article-date 20:22 11-07-2018

Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Պետական նախարարը կարևորել է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ նշելով, որ ՏԻՄ բարեփոխումները Արցախում ևս օրակարգային հարցերից է համարվում: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ տեղական ինքնակառավարման ակնկալվող փոփոխությունների նպատակն է, որ համայնքները ունենան ավելի մեծ ռեսուրսներ և լիազորություններ: «ՏԻՄ համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ գործընթաց է, որը կարող է էապես բարելավել հանրային կառավարման համակարգի գործառումը: Այս հարցում մեզ համար շատ օգտակար կլինի ծանոթանալ ՀՀ-ում առկա դրական փորձին, որպեսզի կարողանանք խուսափել հնարավոր սխալներից»,- ասել է պետնախարարը: Շնորհակալություն հայտնելով Գ. Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցելու Արցախում նախատեսվող գործընթացի կազմակերպմանը, և այդ ուղղությամբ արցախցի գործընկերների հետ կձևավորվի սերտ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածքային կառավարման ոլորտում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր