211652_close_icon
views-count4617 դիտում article-date 09:47 13-02-2020

Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել ՀԷԿ-երի հետ կապված ամեն մի մանրուք. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում կառավարությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՀԷԿ-երի խնդրին: Այս առումով ուշագրավ է մեր աղբյուրների փոխանցած տեղեկատվությունը, թե բոլորովին վերջերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ վարչապետին են ներկայացվել հանրապետության տարածքում գտնվող ՀԷԿ-երի ցանկը, դրանց հետ կապված խնդիրները։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է խորքային ուսումնասիրել ՀԷԿ-երի հետ կապված ամեն մի մանրուք։ Մասնավորաբար՝ ամբողջական ուսումնասիրություն կատարել, թե որ ՀԷԿ-ը ում է պատկանում և ներկայացնել ամփոփ պատկերը։ Նույն աղբյուրների պնդմամբ, առաջիկա ամիսներին այս հարցը առավել առանցքային է դառնալու, ավելին՝ իշխանությունները մտադիր են ՀԷԿ-երի շահագործման գործընթացին խոշորացույցով հետևել, որպեսզի առաջիկա սեզոնին նվազեցնեն, իսկ հնարավոր որոշ դեպքերում՝ նաև ամբողջապես արգելեն ջրառը։ Մեզ հասած տեղեկություններով՝ առաջնային թիրախում են հայտնվել նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք ՀԷԿ-եր ունեն։ Ուշադրության կենտրոնում են նաև ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ, որոնք զգալիորեն ներգրավված են եղել (և են) այդ բիզնեսում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր