211652_close_icon
views-count2497 դիտում article-date 10:11 13-02-2020

Ժողովրդի կամարտահայտման դրսեւորումն անսակարկելի է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ինչպես և սպասվում էր, ներքաղաքական ամբողջ օրակարգը վերջին օրերին կառուցվեց հանրաքվեի խնդրի շուրջ: Ճիշտ է, հանրաքվեն ինքնին սահմանադրության փոփոխությանը հաղորդում է լեգիտիմություն, քանի որ այդ փոփոխությունը տեղի է ունենում ամբողջ ժողովրդի կամքով, այլ ոչ մեկ քաղաքական ուժի, բայց մյուս կողմից այս գործընթացը հնարավոր չէ զերծ պահել շահարկումների ալիքից: Նկատենք, որ սահմանադրական հանրաքվե չանցկացնելու դեպքում Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը կարող էր պիտակավորվել որպես ոչ լեգիտիմ եւ դա կարող էր հավերժ խարան դառնալ Սահմանադրության ու մեր պառլամենտարիզմի վրա, մինչդեռ այս պարագայում ներկայումս հնչող քննադատությունները կրում են այսօրեական բնույթ ու մեկ-երկու ամիս հետո, հնարավոր է, անգամ մոռացվեն: Ինչո՞ւ ժողովուրդը կարող է ընտրությունների միջոցով ձևավորել Ազգային ժողով, ապա միջնորդավորված կերպով՝ կառավարություն, բայց օրենքով սահմանված կարգով չի կարող միջամտել դատական իշխանության, մասնավորապես, սահմանադրական դատարանի ձևավորման աշխատանքներին: Մի՞թե սա չի հակասում ժողովրդավարության ոգուն: Կարևոր է հաշվի առնել նաև, որ սահմանադրական դատարանն այս փուլում ճգնաժամի մեջ է, ինչն էլ հենց պայմանավորում է ժողովրդի ուղղակի մասնակցության հրամայականը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր